Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի (տեսանյութ)
Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Հաղորդվում է, որ վերջերս կենդանաբանական այգին համալրվել է նոր բնակչով․ աշխարհում հազվագյուտ համարվող և ՀՀ կարմիր գրքում գրանցված մորուքավոր անգղն արդեն մեկ ամսական է։ Երևանի կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանի խոսքով՝ անգամ աշխարհի լավագույն կենդանաբանական այգիների համար անազատ պայմաններում այսպիսի կենդանատեսակների բազմացումը նշանակալի ձեռքբերում է։
Նոր բնակիչներով համալրվելուց բացի հանգստի գոտին նաև ընդլայնվում ու բարեկարգվում է։ Բացի այդ, առաջիկայում կվերագործարկվի մետրոյի Երիտասարդական կայարանի դիմաց գտնվող կենդանաբանական այգու կանգառը, որտեղից ուղևորները շաբաթ և կիրակի օրերին անվճար կտեղափոխվեն այգի:
Մանրամասները՝ տեսանյութում։