Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ
Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայի հայտարարությունները համարում է միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Մարտի 8-ին Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ «Ադրբեջանում թիրախավորվում է մտքի և մամուլի ազատությունը, իրականացվում են անհիմն ձերբակալություններ»։
«Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ հայտարարությունները մենք դիտարկում ենք որպես միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին, հետաքննության գործընթացին և դատական համակարգի անկախությանը։ Կոռուպցիան օրենսդրական կառույցներում համատարած է, իսլամաֆոբիայի և մահմեդականների վրա հարձակումների դեպքերը, ինչպես նաև մարդու իրավունքների մի շարք այլ խախտումներ բարոյական իրավունք չունեն պահանջներ ներկայացնելու Ադրբեջանին»,- ասվում է ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ուղերձում կոչ է արվում Բաքվին պահանջել Ֆրանսիայից չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին։