ԵՄ երկրները մտադիր են 2024 թվականին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել
Եվրոպական միության երկրները մտադիր են 2024 թվականին Կիևին 21 միլիարդ եվրոյի չափով ռազմական օգնություն տրամադրել, Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս տարի ԵՄ երկրները նախատեսում են հատկացնել 21 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն: Այս թիվը հիմնված է մասնակի տվյալների վրա, ուստի իրական գումարը կարող է նույնիսկ ավելի մեծ լինել»,- ասել է նա: