Արտետան ճանաչվել է ԱՊԼ-ի` փետրվար ամսվա լավագույն մարզիչ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ճանաչվել է Անգլիայի առաջնության` փետրվարի լավագույն մարզիչ, հայտնում է լիգայի կայքը։
41-ամյա իսպանացի մասնագետը Պրեմիեր լիգայում աշխատելու ընթացքում յոթերորդ անգամ է արժանացել այս մրցանակին։
Մրցանակի համար պայքարում էին նաև Պեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի) և Էրիկ տեն Հագը (Մանչեսթեր Յունայթեդ):
Նախորդ ամիսներին լավագույններ են ճանաչվել Յուրգեն Կլոպը (հունվար), Ունայ Էմերին (դեկտեմբեր), Էրիկ տեն Հագը (նոյեմբեր) և Անժե Պոստեկոգլուն (հոկտեմբեր, սեպտեմբեր, օգոստոս), փոխանցում է ArmSport-ը։