Մխիթար Հայրապետյանը կարևորել է կրթություն-գիտություն-արտադրություն կապը
ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (ՀԱՊՀ), շրջայց կատարել համալսարանի լսարաններում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, շփվել ուսանողների հետ:
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Նախարարը մասնավորապես կարևորել է կրթություն- գիտություն-արտադրություն կապը, նաև հետազոտական բաղադրիչը՝ որպես այդ շղթայի մի մաս և նշել այդ ամենի համատեքստում Պոլիտեխնիկի հետ ինտենսիվ աշխատանքը։
Նախարար Մխիթար Հայրապետյանն ընդգծել է նաև, որ տեխնոլոգիական ԲՈՒՀ-ն՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, ունի ևս մեկ հուսալի գործընկեր, որի հետ սերտ աշխատանքի արդյունքում կարող են բարձրացնել արդյունավետությունը ինչպես կրթական, այնպես էլ գիտահետազոտական լուրջ ծրագրեր և աշխատանքներ իրագործելու ընթացքում։