Իտալիայի վարկանիշային մրցաշար․ Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել
Իտալիայի Բուստո-Արիսցիո քաղաքում ընթացող օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, 80 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը երկրորդ հաղթանակն է տարել։
Իր երկրորդ մենամարտում մեր մարզիկը պարտության է մատնել բելգիացի Նոա Հաջիտին։ Հայ բռնցքամարտիկը բոլոր ռաունդներում ունեցել է հսկայական առավելություն իսկ 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել մրցակցին։
Հիշեցնենք՝ մեկնարկում Հովհաննիսյանը (80 կգ) առավելության էր հասել Կեվեն Բիսեջուրի (Կանադա) նկատմամբ։
Այսօր իր երկրորդ մենամարտը կանցկացնի 57 կգ քաշային Արթուր Բազեյանը։ Կանանց պայքարում էլ ռինգ դուրս կգա Անուշ Գրիգորյանը, փոխանցում է ArmSport-ը։