Հոյլունդը` ԱՊԼ-ի ամսվա լավագույն ֆուտբոլիստ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը ճանաչվել է ԱՊԼ-ի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Անցած ամիս 21-ամյա դանիացին դարձել է 5 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ռասմուսն առաջին դանիացի ֆուտբոլիստն է, ով ճանաչվել է Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Մրցանակին հավակնում էին նաև Ֆիլ Ֆոդենը, Բուկայո Սական, Օլի Ուոթկինսը և այլ ֆուտբոլիստներ, փոխանցում է ArmSport-ը։