Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Կիևում է
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը նախապես չհայտարարված այց է կատարել Կիև: X-ի իր էջում գրել է նախարարը:
«Ես Կիևում եմ՝ ահազանգելու ժողովրդավարական աշխարհին, որ մենք պետք է վստահ լինենք, որ Ուկրաինան կհաղթի այս պատերազմում։ Մեծ Բրիտանիան քայլեր է ձեռնարկել ավելին անելու համար և ամենամեծ ռազմական աջակցության փաթեթը կտրամադրի Ուկրաինային»,-գրել է նախարարը:
Նրա խոսքով՝ շատերը պետք է հետևեն այդ օրինակին և ապահովեն ազատության հաղթանակը բռնակալության նկատմամբ: