ԱԷՄԳ-ն պահանջում է Զապորոժիեի ԱԷԿ-ը վերադարձնել Ուկրաինայի վերահսկողության տակ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը ճնշող մեծամասնությամբ պաշտպանել է Կիևի մշակած բանաձևի նախագիծը՝ Ուկրաինայում միջուկային անվտանգության, պաշտպանվածության և երաշխիքների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը։
Փաստաթուղթը Ռուսաստանին կոչ է անում Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքից շտապ դուրս բերել չարտոնված անձնակազմին, այդ թվում՝ զինվորականներին, և անմիջապես վերադարձնել կայանը Ուկրաինայի իրավասու մարմինների լիակատար վերահսկողությանը։
Ընդունված փաստաթղթում նաև լուրջ մտահոգություն է հայտնվում ԶԱԷԿ-ում միջուկային անվտանգության և պաշտպանվածության անկայուն վիճակի վերաբերյալ: Մասնավորապես, նշվում է, որ դա վերաբերում է կայանում որակյալ անձնակազմի բացակայությանը, պլանային-նախազգուշական աշխատանքների անցկացման բացերին, ջրամատակարարման և էլեկտրամատակարարման համակարգերի խոցելիությանը, ինչպես նաև ԶԱԷԿ-ի ներքին և արտաքին պարագծերի միջև բուֆերային գոտում հակահետևակային ականների տեղադրմանը:
Դա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի չորրորդ բանաձն է, որը դատապարտում է Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայի միջուկային օբյեկտների դեմ: