Գեղարքունիքի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել
Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Լեռնագործների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 23-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։
Վարորդը մեքենայից իրավապահներին է ներկայացրել դեղնականաչավուն զանգավածով լուցկու տուփ և հայտնել, որ տուփի մեջ թմրանյութ է։ Երիտասարդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և, մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Վարդենիսի բաժին։
Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները Նալբանդյան փողոցում ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտայով» հանդերձ, բաժին են տեղափոխել 50 և 56 տարեկան 2 տղամարդու։
Խուզարկությամբ 56-ամյա վարորդի մոտ հայտնաբերվել է մարիխուանայով փաթեթ։
Ձերբակալվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։