Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը չի կալանավորվի, «Լուրերին» հայտնել է Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։
Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դռնփակ նիստում ներկայացրել էր գործող մեղադրող դատախազ Գևորգ Սարգսյանը։
Պաշտպան Երեմ Սարգսյանը նշել է, որ Գագիկ Խաչատրյանը դատական նիստին մասնակցել է պատգարակի վրա պառկած վիճակում։ Սա է եղել պատճառը, որ միջնորդել են նիստը դռնփակ անցկացնել։