Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ԱՄՆ-ում կմասնակցի ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի նստաշրջանին
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 68-րդ նստաշրջանին:
Այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի համապատասխան կարգադրությունից:
Ստեփանյանը Նյու Յորք կգործուղվի մարտի 10-16-ը: