Մոսկվայի և Բաքվի միջև բոլոր հարցերը լուծվում են բաց ու կառուցողական մթնոլորտում. Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միկայիլ Ջաբարովը Բաքվում ընդունել է Ռուսաստանի Դաշնության էկոնոմիկայի նախարար Մաքսիմ Ռեշետնիկովին:
Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են տնտեսական ոլորտում համատեղ աշխատանքի մի շարք օրակարգային հարցեր: Քննարկել են նաև առևտրի և այլ ոլորտներում կապերի ընդլայնման հարցերը:
Հանդիպումից հետո Ջաբարովը նշել է, որ երկու նախարարի երկխոսությունը լավ հնարավորություն է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության զարգացման համար:
Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարն ընդգծել է, որ երկրների միջև աճում է առևտրատնտեսական համագործակցության մակարդակը, և բոլոր հարցերը լուծվում են բաց ու կառուցողական մթնոլորտում՝ հիշեցնելով, որ անցած տարեվերջին Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 17%-ով:
«Տրանսպորտն ու զբոսաշրջությունը դարձել են խոստումնալից ոլորտներ»,- նշել է նա: