Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացմանը․ ԱԳ նախարար
Կիպրոսը վճռականորեն աջակցում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին ասաց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսն, ընդգծելով, որ իրենք կողմ են նաև նրան, որ Եվրոպական միությունն ավելացնի իր ներկայությունը Հայաստանում գործող ԵՄ առաքելությանը։
«Ինչ վերաբերում է ԵՄ-Հայաստան կապին, ապա Կիպրոսը վճռականորեն աջակցում է Երևանի հետ հարաբերությունների խորացմանը և ԵՄ ներկայության ավելացմանը Հայաստանում գործող առաքելությանը», - ասուլիսի ընթացքում շեշտեց ԱԳ նախարարը։
Բացի այս, Կոնստանտինոս Կոմբոսը նաև ընդգծեց, որ ԵՄ-Հայաստան ինստիտուցիոնալ երկխոսության ուղղությամբ Կիպրոսն անխոնջ կաշխատի և վճռականորեն կաջակցի տնտեսական և քաղաքական միջոցառումներին, որոնք Հայաստանին կմոտեցնեն Եվրոպական միությանը՝ միևնույն ժամանակ խթանելով բարեփոխումների օրակարգը։
Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությունը: