Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել
ՀՀ ԱԳՆ-ում առանձնազրույցից և ընդլայնված կազմով հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր:
Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: