Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կիպրոսի ԱԳ նախարարին ուղեկցել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։
Կոնստանտինոս Կոմբոսը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։ Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով մարտի 6-7-ին Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարարը:
Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: