Լեհաստանի իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել ցուցարար ֆերմերների դեմ
Եվրոպացի ֆերմերների զանգվածային ցույցերն արդեն մի քանի ամիս է՝ չեն դադարում։ Բողոքի ակցիայի մասնակիցները տրակտորներով փակել են Լեհաստանի մայրաքաղաք տանող ճանապարհները։ Նրանք հավաքվել են Վարշավայի կենտրոնում՝ վարչապետի գրասենյակի դիմաց՝ բողոքելով Ուկրաինայից էժան սննդամթերքի ներմուծման և Եվրամիության կանաչ քաղաքականության դեմ: Դա, ըստ ֆերմերների, «հարվածում է իրենց ֆինանսներին»։
Ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են եղել, ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառել։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ֆերմերներին առաջարկել է հանդիպել և քննարկել նրանց հուզող հարցերը։ Ակնկալվում է, որ բանակցությունները կանցնեն մարտի 9-ին։