Հայ թենիսիստները միջազգային մրցաշարերի են մասնակցում Անթալիայում
Թենիսի Հայաստանի Մ12 և Մ14 հավաքականները միջազգային մրցաշարերի են մասնակցում Թուրքիայի Անթալիա քաղաքում:
Եվրոպայի մինչև 14 տարեկանների զարգացման առաջնությունում Հայաստանը ներկայացնում են Առնո Ավետիսյանը, Խաչատուր Ավետիսյանը, Մարիա Ազիզյանը և Գայանե Բզնունին:
Մինչև 12 տարեկանների հավաքականն էլ երկու մարզիկով Անթալիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի և միջազգային մրցաշարի: Հայաստանի թիմի կազմում ընդգրկված են Սամվել Գևորգյանը և Վերա Մարտիրոսյանը:
Մրցաշարերին մասնակցում են նաև Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Թուրքիայի և այլ երկրների ներկայացուցիչներ: