Բաքվում Միշուստինի և Ալիևի բանակցությունները տևել են 3 ժամ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցություններն ավարտվել են։ Դրանք տևել են մոտ երեք ժամ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հանդիպմանը Միշուստինը և Ալիևը հանգամանորեն քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։
Մարտի 5-ին Միշուստինը բանակցություններ է վարել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց արդյունքում ստորագրվել են մի քանի համատեղ փաստաթղթեր։
Միշուստինը երկօրյա այցով Ադրբեջան է մեկնել մարտի 5-ին։