Արևմուտքից որևէ պարտադրանք չկա. Արմեն Գրիգորյան
Արևմուտքից որևէ պարտադրանք չկա, որ Հայաստանը փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել, բայց եկեք հասկանանք՝ արդյոք Ռուսատանն իր հարաբերություններն այլ երկրների հետ է՞լ է փչացրել։ Եթե նայենք՝ բազմաթիվ օրինակներ կան, միայն Հայաստանը չէ. եթե մեկը շատերի հետ վատ է՝ դա շատերի խնդիրը չէ, մեկ հոգու խնդիր է»,- ասաց նա։
Գրիգորյանը նշեց, թե Հայաստանից դուրս պետք է արևմտամետներ փնտրել։