Հայաստանը պաշտոնական նամակով Ռուսաստանին տեղյակ պահել է «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու դիրքորոշման մասին. Գրիգորյան
Ռուս սահմանապահների «Զվարթնոց» օդանավակայանից դուրս բերման հարցի հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքրոշման մասին ՌԴ-ին պաշտոնական նամակով տեղյակ պահել ենք:
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն ծառայություն «Զվարթնոց» օդանավակայանում»,- ասել է նա: