Հայաստանը դեռ չի արձագանքել միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնելու` Ռուսաստանի Դաշնության առաջարկին. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Հայաստանին առաջարկել է միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել ՀԱՊԿ-ի հետ կապված մտահոգությունները լուծելու համար, սակայն դեռ պատասխան չի ստացել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նախկինում մենք հայ դաշնակիցներին առաջարկել ենք միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել՝ առարկայական քննարկելու և նրանց մտահոգությունները լուծելու նպատակով։ Դեռ պատասխան չկա, գուցե հայտնվի, գուցե հենց հիմա հայտնվի… Այս նախաձեռնությանը դեռ չեն արձագանքել»,- ասել է Զախարովան: