Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում
Երևանի քաղաքապետարանի հրավերով Անգլիայի ազգային բալետը հյուրախաղերով կլինի Երևանում:
Ակրամ Խանի բեմադրությամբ լեգենդար «Ժիզել» բալետային ներկայացման ցուցադրությունը տեղի կունենա Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, մայիսի 10-ին և 11-ին: