Կարմիր խաչի աշխատակիցներն այցելել են Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարությանը
Փետրվարի վերջին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները հերթական անգամ այցելել են Բաքվում ապօրինաբար կալանավորված Արցախի ղեկավարությանը:
Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, այս մասին հայտնել է Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան:
Ըստ տեղեկությունների, ձերբակալվածների հետ եղել են անհատական հանդիպումներ, նրանց ընտանիքների հետ շփվելու հնարավորություն է տրվել:ԿԽՄԿ ընթացակարգերին համապատասխան՝ այցերի հետ կապված դիտարկումներն ու առաջարկությունները փոխանցվում և քննարկվում են միայն անձանց կալանավորած կողմի հետ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմիններn ապօրինաբար ձերբակալել են և Բաքու տեղափոխել օկուպացված Արցախի Հանրապետության ղեկավարության ներկայացուցիչներին՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին, ինչպես նաև նախկին ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, գեներալ Դավիթ Մանուկյանին և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին: