Փաշինյանը եգիպտացի գործարարների հետ հանդիպմանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Եգիպտոսի առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիա, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:
«Իմ ելույթում անդրադարձա Հայաստանի տնտեսական զարգացման տեմպերին, ներդրումային հնարավորություններին եւ բիզնես միջավայրի բարելավման բարեփոխումներին»,-գրել է վարչապետը: