«Հրապարակ». Հայաստանում շուտով եւս մեկ կուսակցություն կծնվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում շուտով եւս մեկ կուսակցություն կծնվի՝ ՀԺՊԿ անունով՝ Հանուն ժողովրդավարական պետականության կուսակցություն։ Փետրվարի 11-ին տեղի է ունեցել կուսակցության հիմնադիր համագումարը, հիմնել է Արսեն Սարգսյանը, ով մեզ ասաց, որ կուսակցությունը հիմնադրվել է «Արատտա-Վան» հայրենասիրական, բարեգործական, իրավապաշտպան ՀԿ-ի հիմքի վրա: Սարգսյանը ՀԿ-ի հիմնադիրն է նաեւ։ Նա ասաց, որ այս պահին կուսակցությունը դեռ պետական գրանցում չունի, իսկ նրա քաղաքական գծի մասին կխոսի, երբ այն գրանցվի։
Նորաբաց կուսակցության ֆեյսբուքյան էջի գրառումներից մեկում Արսեն Սարգսյանը մարդկանց հրավիրում է միանալ իրենց․ «Ով Հայ ժողովուրդ, մեր փրկությունը միաբանության մեջ է, Հանուն Հայրենիքի, Հանուն Ժողովրդիս բարօրության, եթե դո՛ւ չես սակարկում ՀՀ ինքնիշխան սուվերեն տարածքային ամբողջականությունը, եթե դո՛ւ չես ուրացել սուրբ Արարատը` կարող ես միանալ մեզ»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: