Շնաձուկը 11-ամյա աղջկա վրա է հարձակվել
Շնաձուկը հարձակվել է Հավայան կղզիներում սերֆինգով զբաղվող 11-ամյա աղջկա վրա։ Հայտնում է ABC News-ը։
Միջադեպը տեղի է ունեցել մարտի 2-ի կեսօրին՝ Հոնոլուլուի շրջանում։ Երիտասարդ սերֆինգիստը նստել էր ափից ոչ շատ հեռու, երբ գիշատիչ ձուկը հարձակվել է նրա վրա և կծել ձախ ոտքը։ Տուժածին հաջողվել է ինքնուրույն հասնել ափ, որից հետո նրան օգնության են հասել շտապօգնության բժիշկները։
Բժիշկները զննել են նրան և եզրակացրել, որ վերքը կյանքին վտանգ չի ներկայացնում։ Դրանից հետո աղջկա ծնողները հրաժարվել են նրան հիվանդանոց տեղափոխել։
Իշխանությունները որոշել են լողափին հատուկ ցուցանակներ տեղադրել, որոնք զգուշացնում են լողորդներին հնարավոր վտանգի մասին։