Բայրամովն ու Աբդոլլահիանը քննարկել են տարածաշրջանային հարցեր
Սաուդյան Արաբիայում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր և տարածաշրջանում տիրող իրավիճակը։
Նախարարները մտքեր են փոխանակել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը վերականգնելու քայլերի շուրջ այն բանից հետո, երբ դատարանը դատապարտել էր Ադրբեջանի դեսպանատան վրա ահաբեկչություն կատարած անձին։
Կողմերը քննարկել են ամենաբարձր մակարդակով շփումների ընդլայնման ծրագրերը, ընդգծել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի կարևորությունը, տարածաշրջանում տրանսպորտային և կապի միջանցքների զարգացման և ընդլայնման ծրագրերը։
Բայրամովն իրանցի գործընկերոջը տեղեկացրել է նաև տարածաշրջանում առկա իրավիճակի, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի և հեռանկարների մասին։