Վիկտորյա Նուլանդն առաջիկայում կլքի ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդն առաջիկա շաբաթների ընթացքում կլքի իր պաշտոնը՝ հայտարարել է Էնթոնի Բլինքենը։
«Վիկտորյա Նուլանդն ինձ հայտնել է, որ առաջիկա շաբաթներին մտադիր է լքել պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնը: Այս պաշտոնում նա մարմնավորել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ձգտումը՝ վերադարձնելու դիվանագիտությունը մեր արտաքին քաղաքականության կենտրոնական դիրք և վերակենդանացնելու Ամերիկայի գլոբալ առաջնորդությունը մեր երկրի և ամբողջ աշխարհի համար այս բարդ ժամանակաշրջանում»,- ասված է Բլինքենի գրավոր հայտարարության մեջ:
Բլինքենը հստակեցրել է, որ Նուլանդի հրաժարականից հետո նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի պետքարտուղարի տեղակալ Ջոն Բասը: