Մեր միակ նպատակը ՉԼ քառորդ եզրափակիչ դուրս գալն է․ Գվարդիոլա
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գնահատել է այս մրցաշրջանում իր թիմի՝ թրեբլ նվաճելու հնարավորությունները։ Չորեքշաբթի օրը՝ մարտի 6-ին, «քաղաքայինները» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում սեփական հարկի տակ կխաղան «Կոպենհագենի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է «Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակով (3:1):
«Մեր միակ նպատակն է վաղը փորձել դուրս գալ քառորդ եզրափակիչ: Մենք դեռ շատ հեռու ենք թրեբլ նվաճելու մասին խոսելուց: Այո, մենք անցյալ մրցաշրջանում հաղթեցինք «Ինտերի» դեմ եզրափակիչում, բայց սա միայն մարտի սկիզբն է։
Վաղը խաղում ենք «Կոպենհագենի» հետ։ Երեկվանից և ամբողջ այսօրվա ընթացքում ես կենտրոնացած եմ դրա վրա»,- ArmSport-ի փոխանցմամբ՝ Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում BBC-ն: