Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարարը
Մարտի 6-7-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը:
Այս մասին հայտում են ՀՀ ԱԳՆ-ից։
Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: