Ֆրանսիան պաշտպանել է ռուսական ակտիվներից շահույթի հարկի ներդրման գաղափարը
Ֆրանսիան լիովին աջակցում է ռուսական սառեցված ակտիվներից շահույթի հարկ մտցնելու առաջարկին։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Ինչ վերաբերում է սառեցված ռուսական ակտիվներին, Ֆրանսիայի դիրքորոշումը պարզ է. մենք լիովին աջակցում ենք հայտնաբերված ակտիվներից շահույթի հարկ մտցնելու առաջարկին», - ասել է Ֆրանսիայի նախագահը Չեխիայի Հանրապետության ղեկավարի հետ համատեղ ասուլիսում։
Նշվում է, որ ռուսական սառեցված ակտիվներից շահույթի հարկ մտցնելու առաջարկի դեպքում շահույթի գումարը կկազմի տարեկան 3-5 միլիարդ եվրո։