Միգուցե Մեսսին պետք է ավարտի կարիերան, որպեսզի մեկ այլ խաղացող դառնա լավագույնը․ Հոլանդ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում պատմության լավագույն ֆուտբոլիստը.
«Մեսսին լավագույնն է, որ երբևէ խաղացել է: Հնարավոր է, որ նա պետք է ավարտի իր կարիերան, որպեսզի ինչ-որ մեկը սկսի համարվել լավագույնը»,- Հոլանդի խոսքերը մեջբերում է լրագրող Յան Չիզմանը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Մեսսին նախորդ մրցաշրջանի ավարտին արժանացել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակի» մրցանակին։ Նորվեգացի հարձակվողը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հոլանդը բոլոր մրցաշարերում մասնակցել է 31 հանդիպման, որոնցում դարձել է 28 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո, փոխանցում է ArmSport-ը։