Խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն
ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ու վետերանների համատեղ միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 4-ին բաժին է ներկայացել 42-ամյա Սեմյոն Պ.-ն, որը փետրվարի 19-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին: