Քիմ Քարդաշյանը ցանկանում է, որ իր հարսանեկան զգեստը լինի այնպիսին, ինչպիսին դքսուհի Քեթրինինն էր
Քիմ Քարդաշյանը ցանկանում է, որ իր հարսանեկան զգեստը լինի այնպիսին, ինչպիսին դքսուհի Քեթրինինն էր:
Ռեալիթի շոուի աստղը Քեյթ Միդլթոնի մեծ երկրպագուհին է, ուստի պլանավորել է խորանի առջև հայտնվել գրեթե նույնպիսի զգեստով, ինչպիսին կրում էր դքսուհի Քեթրինը՝ արքայազն Ուիլյամի հետ ամուսնանալիս:
Աստղին մոտ կանգնած աղբյուրը հայտնում է. «Քիմն ամբողջովին տարված է նրանով, ինչ անում են Քեյթն ու Ուիլյամը: Նա իր ընտանիքը համարում է ամերիկյան թագավորական: Քիմը պաշտում է դքսուհու ոճը. իհարկե, իր ամուսնության օրը նա չի կրի ընդամենը մեկ զգեստ, բայց այն զգեստը, որով կկանգնի խորանի առջև, լինելու է Քեթրինի հարսանեկան զգեստին նման»:
Ավելին, Քիմն ու Քանյեն ցանկանում են նստել ոսկե գահերին: Grazia ամսագրի աղբյուրը հայտարարել է. «Նրանք մտածում են, որ ոսկե գահեր ունենալն իսկապես լավ է: Նրանց տանն արդեն կա սենյակ՝ Բուկինգհեմյան դղյակի ոճով»: