ԱԺ աշխատակազմի կանայք ու կին պատգամավորները կպարգևատրվեն
ՀՀ Ազգային ժողովի կին պատգամավորները և աշխատակազմի կանայք կպարգևատրվեն։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
Նման կարգադրություն է ստորագրել խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Ազգային ժողովի կին պատգամավորներին և աշխատակազմի կին աշխատողներին պարգևատրել 70 հազար դրամի չափով»,– ասված է հաղորդագրությունում։
Պարգևատրումն արվելու է կանանց տոնի առթիվ։