ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Հայաստանի մասով Լավրովի հայտարարությունը
ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, թե «Հայաստանը շարժվում է Արևմուտքի կողմը և ՌԴ-ն կպատասխանի Հայաստանին»։
«Ես չեմ պատրաստվում ուղիղ պատասխանել այդ հարցին, թեև հենց Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունն է ապակայունացնում տարածաշրջանը։ Հենց այդ պատճառով Ռուսաստանի շատ հարևաններ անհանգստացած են սպառնալի հռետորաբանությունից և սպառնալի գործողություններից, որոնք Ռուսաստանի կառավարությունը քանիցս ցուցադրել է և պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը։