Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Փարիզ
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կմեկնի Փարիզ։
Նա ապրիլի 3-5-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Ինչպես տեղեկանում ենք նախարարի գործուղման մասին վարչապետի որոշումից, գործուղման ծախսերը կկատարվեն պետբյուջեի միջոցներից։