Ֆրանսիան մոտ ապագայում չի մտածում Ուկրաինա զինվորներ ուղարկելու մասին
Ֆրանսիան մտադիր չէ մոտ ապագայում Ուկրաինա ռազմական անձնակազմ ուղարկել:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին չեխական «Pravo» թերթին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Մեկնաբանելով նախորդ շաբաթ Փարիզում Ուկրաինայի վերաբերյալ ԵՄ և ՆԱՏՕ-ի 26 երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ իր արած հայտարարությունների վերաբերյալ միջազգային արձագանքը՝ Մակրոնը նշել է. «Պատասխանելով հարցերից մեկին, որը վերաբերել է Ուկրաինա զինվորներ ուղարկելուն, ես ասել եմ, որ ոչինչ չի բացառվում: Դա չի նշանակում, որ մենք դիտարկում ենք մոտ ապագայում ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հարցը, այլ որ մենք քննարկում ենք բացում և մտածում այն ամենի մասին, ինչ կարելի է անել Ուկրաինային աջակցելու համար»: