Իրանը հերքել է Սուդանում ռազմակայանի ստեղծման ծրագրերի մասին տեղեկատվությունը
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հայտարարել է, որ Թեհրանի և Խարթումի միջև Սուդանում՝ Կարմիր ծովի ափին, իրանական ռազմակայանի ստեղծման հարցի շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունն անհիմն է և ունի քաղաքական շարժառիթներ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։
«(Այդ տեղեկատվությունը) անհիմն է, դրանում թաքնված են քաղաքական նպատակներ», - ասել է Քանաանին։
Մարտի 3-ին The Wall Street Journal-ը, վկայակոչելով Սուդանի հետախուզության աշխատակից Ահմեդ Հասան Մուհամեդին, գրել էր, թե Թեհրանը բանակցություններ է վարել Սուդանում՝ Կարմիր ծովի ափին ռազմածովային բազա ստեղծելու շուրջ՝ Սուդանի բանակի համար ուղղաթիռակիր նավերի մատակարարման դիմաց:
Tasnim գործակալությունը հաղորդում է, որ Սուդանի արտգործնախարարն իր հերթին հերքել է ամերիկյան ԶԼՄ-ների վերոնշյալ պնդումները՝ նշելով, որ դա չի համապատասխանում իրականությանը։