Արցախի նախագահի թիկնազորի աշխատակցի ձերբակալումը դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել․ փաստաբան
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանի ձերբակալումը (նրան ազատությունից զրկելը) ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի այսօրվա որոշմամբ ճանաչվեց ոչ իրավաչափ։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է փաստաբան Ռոմեն Երիցյանը։
Հիշեցնենք՝ Շահրամանյանի թիկնազորի աշխատակից Աշոտ Դանիելյանն ազատ էր արձակվել՝ ձերբակալման հիմքերը վերանալու հիմքով։