Գողության մեղադրանքով հետախուզվում էր Մոսկվայի ոստիկանության կողմից
ՆԳՆ ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 2-ին բաժին է ներկայացել 39-ամյա Արթուր Հ.-ն: Նա 2023 թ. նոյեմբերի 11-ից գողության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արթուր Հ.-ի ներկայանալու մասին տեղեկացվել է հետախուզումը նախաձեռնողին: