Արտակ Դաշյանի վնասվածքը լուրջ է. նա կվիրահատվի
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանի վնասվածքը լուրջ է:
Այս մասին գրում է «Փյունիկ»-ի մամուլի ծառայությունը:
«Փյունիկի» կիսապաշտպան Արտակ Դաշյանը ծանր վնասվածք ստացավ «Վեստ Արմենիայի» դեմ խաղում ու փոխարինվեց:
Նրա մոտ ախտորոշվել է ձախ անրակի կոտրվածք: Անհրաժեշտ է լինելու վիրահատական միջամտություն:
Ըստ նախնական բժշկական եզրակացության՝ Արտակին ապաքինման համար կպահանջվի 6-ից 8 շաբաթ: