Ալբանիան բացել է նախկին խորհրդային օդանավակայանը՝ ՆԱՏՕ-ի օդուժը տեղակայելու համար
Ալբանիան բացել է Խորհրդային Միության կառուցած Կուչովայի ռազմական օդանավակայանը՝ ՆԱՏՕ-ի օդային ուժերը տեղակայելու համար: Այդ մասին հայտնում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Օդանավակայանը գտնվում է Ալբանիայի մայրաքաղաքից 80 կմ հեռու, վերակառուցման արժեքը կազմել է 50 մլն եվրո։
«Այս բազան կավելացնի անվտանգության ևս մեկ տարր Արևմտյան Բալկաններում: Այսօր մենք ապրում ենք այլ դարաշրջանում և, բարեբախտաբար, մյուս կողմում»,- Reuters-ը մեջբերում է Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի խոսքը: Նա ավիաբազայի բացումը կապել է Ռուսաստանից բխող «սպառնալիքի» հետ։ Ինչպես հաղորդում է Albania Daily News տեղեկատվական պորտալը, օդանավակայանը կօգտագործվի ուղղաթիռների, ռազմական անօդաչու թռչող սարքերի և ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի ինքնաթիռների տեղակայման համար։