Կողբացու փողոցում հայտնաբերված 42-ամյա տղամարդը մարդ էր առևանգել
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները մարտի 1-ի գիշերվա ժամը 2-ին Կողբացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 42-ամյա Հայրապետ Թ.-ին, որը փետրվարի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) մեղադրանքով:
Նա ներկայացվել է քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: