Տեղի է ունեցել Պակիստանի նոր վարչապետի երդմնակալության արարողությունը
«Պակիստանյան մուսուլմանական լիգա-Նավազ» (ՊՄԼ-Ն) կուսակցության առաջնորդ Շեհբազ Շարիֆը երդում է տվել որպես Պակիստանի 24-րդ վարչապետ։ Այս մասին հաղորդում է պակիստանյան Dawn լրատվամիջոցը։
72-ամյա Շարիֆը խորհրդարանի կողմից վարչապետ էր ընտրվել մարտի 3-ին՝ ստանալով 201 ձայն։
Նա 16 ամիս ղեկավարել է Պակիստանի կոալիցիոն կառավարությունը 2022 թվականին Իմրան Խանի պաշտոնանկությունից հետո, մինչև խորհրդարանի լուծարումը, որով հիմք ստեղծվեց համապետական ընտրությունների համար: Շեհբազը նախկինում զբաղեցրել է Պակիստանի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգի գլխավոր նախարարի պաշտոնը: