Միջազգային հանրությունը պետք է «լուրջ ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա»․ Ադրբեջանի ՄԻՊ
Միջազգային հանրությունը պետք է «լուրջ ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա», որպեսզի Երևանը Բաքվին տրամադրի ականապատ տարածքների քարտեզները։
Այս մասին ասված է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևայի հայտարարության մեջ՝ կապված մարտի 3-ին օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի ունեցած ականի պայթյունի հետ։
«Ականները շարունակում են լուրջ վտանգ ներկայացնել քաղաքացիական և զինվորականների կյանքին և առողջությանը»,-հայտարարել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանը։