Բռնաբարության և մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով 18-ամյա Համիկ Խ.-ն հետախուզվում էր Գերմանիայի իրավապահների կողմից
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում մարտ 1-ին ՔՈԳՎ է ներկայացել 18-ամյա Համիկ Խ.-ն: Նա փետրվարի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության և դիտավորությամբ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Համիկ Խ.-ն տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՁՊՎ, ինչի մասին հայտնվել է գլխավոր դատախազությանը և հետախուզումը նախաձեռնողին: