Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ղազախստանում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, Ալմաթիում աշխատել են շչակները։
Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 11։22-ին, էպիկենտրոնը գտնվել է Ալմաթիից 31 կմ դեպի հարավ, 10 կմ խորության վրա։
«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցն Ալմաթիից հաղորդում է, որ ուժգին ցնցումներ զգալուց հետո մարդիկ դուրս են եկել փողոցներ։