Վրաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Բավրայի անցակետում
ՆԳՆ ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային վերահսկողության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում մարտի 1-ին Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Աշոցքի բաժին է տեղափոխվել 40-ամյա Վազգեն Չ.-ն: Նա 2006 թ. սեպտեմբերի 7-ից Վրաստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր անձի առևանգման մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք: